Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Հայաստանին չի վերաբերում. Լավրով
  Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Հայաստանին չի վերաբերում. Լավրով
11:11     25 01 2024    
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, սա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելու արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք իսկապես այնտեղ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների խնդիր է»,- ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան  


Լրահոս