Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
 Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
10:20     24 01 2024    
Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուի գլխավորած պատվիրակությունը, որը գտնվում է Ադրբեջանում, այցելել է ՊՆ Ազգային պաշտպանության համալսարան և դրան կից ռազմաուսումնական հաստատություններ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են նախարարությունում, հյուրերը տեղեկացվել են կրթական համակարգի և ուսումնական գործընթացի, պաշտպանության նախարարության կառուցվածքում ընդգրկված ուսումնական հաստատությունների գիտական գործունեության, ինչպես նաև ռազմական կրթության համակարգի զարգացման, ադրբեջանական բանակում բարեփոխումների, թուրքական մոդելին դրա հարմարեցման նկատմամբ պետության ղեկավարի ուշադրության մասին:

Նշվել է Բաքվում, Գյանջայում և Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում ստեղծված ռազմական ուսումնարանների կարևորությունը, ընդգծվել է, որ կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները զգալիորեն կբարձրացնեն երիտասարդների հետաքրքրությունը զինվորական ծառայության նկատմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս