Պետդեպ. ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղ համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ
  Պետդեպ.  ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղ համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ
12:42     23 01 2024    
Միացյալ Նահանգները շահագրգռված են խաղաղ համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Նորություն չունեմ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այդ մասին կխոսեն։

ԱՄՆ ջանասիրաբար կաշխատի վերջնագծին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ», - ասել է նա։

Նշենք, որ դեկտեմբերին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ջեյմս Օ՛Բրայանը հայտարարեց, որ Էնթոնի Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս