Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ։
Ընդգծվել է, որ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի» ստորագրումը երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցրեց։
Նշվել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի շատ լայն պայմանագրային-իրավական բազա։ Բարձր են գնահատվել մինչև 2024 թվականը ադրբեջանա-ռուսական համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ճանապարհային քարտեզների իրականացման արդյունքները, և արտահայտվել է փոխադարձ հետաքրքրություն այդ համագործակցությունը շարունակելու համար։
Այսպիսով, 2018-2023 թվականներին ճանապարհային քարտեզների շրջանակներում գործնական քայլեր են ձեռնարկվել առևտրի պարզեցման և ապրանքների հոսքի դիվերսիֆիկացման, մաքսային և սահմանային անցակետերի ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնվել է անցակետերի թողունակությունը։
Նոր ճանապարհային քարտեզը հստակ քայլեր է նախատեսում առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, ագրարային, էներգետիկ, զբոսաշրջության, հումանիտար, սոցիալական, ինչպես նաև պարենային անվտանգության, նորարարությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղղությամբ: