Այդ մասին
Zinvor.info-ն թուրքական բյուրոյին ասել է՝ Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Շամիլ Այրըմը։
Հունվարի 20-ի նահատակներին հերոսներ անվանելով՝ պատգամավորն ասել է, որ հանուն Հայրենիքի ազգի և ազատության համար մահվան գնալով՝ նրանք հասել են Ադրբեջանի անկախության վերականգնմանը։
«1990 թվականի հունվարի 25-ին մարդիկ դուրս են եկել Իգդիրի փողոցներ և բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Բայց դա միայն Իգդիրում չէր, ցույցեր են անցկացվել նաև Ստամբուլում և Անկարայում։ Այն ժամանակ մենք 45 միլիոն էինք, մեզնից յուրաքանչյուրի սիրտը բաբախում էր Ադրբեջանի համար։
Ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ողջ բնակչությունը համերաշխ էր Ադրբեջանի հետ, այնպես էլ հունվարի 20-ին մարդիկ աջակցություն հայտնեցին ադրբեջանցի եղբայրներին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչ միայն ցույց տվեց ողջ աշխարհին՝ «Յուրաքանչյուր ոք պետք է խաղաղ ապրի իր հողում» սկզբունքի հաղթանակը, այլ նաև զարթոնք և արիություն բերեց Կենտրոնական Ասիայի և ողջ աշխարհի թուրքերին: Դրա համար էլ մենք պետք է ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկենք թուրքական աշխարհի միասնության համար»,- ասել է Շ.Այրըմը։
Zinvor.info