ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ. Ողջունում եմ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ.  Ողջունում եմ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
09:17     19 01 2024    
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը ողջունել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և շնորհավորել երկու երկրներին այս նախաձեռնության կապակցությամբ։

Այս մասին Ֆրենսիսը հայտարարել է Zinvor.info-յին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ մեծ գոհունակությամբ և ուրախությամբ կարդում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրում է հաշտեցման, երկխոսության և համագործակցության նոր մթնոլորտ.

«Կարծում եմ՝ սա հենց այն ուղղությունն է, որով պետք է շարժվեն երկու երկրները։ Կոնֆլիկտներն ու վեճերը լուծելու համար մենք չենք կարող հույս դնել ագրեսիայի վրա։ Բռնությունը վստահելի արդյունքներ չի տալիս։ Միայն քննարկումն ու երկխոսությունը, բանակցությունները, միմյանց դիրքորոշումը քաղաքացիական, քաղաքակիրթ և հարգալից կերպով ըմբռնելը կարող է հանգեցնել կայուն և երկարաժամկետ արդյունքների, որոնցից երկու կողմերը գոհ կլինեն»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս