Վուգար Մուստաֆաև. Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության զարգացմանը
  Վուգար Մուստաֆաև. Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության զարգացմանը
09:04     18 01 2024    
Հունվարի 17-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևն ընդունել է` աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը Վուգար Մուստաֆաևը վստահություն է հայտնել, որ այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Վուգար Մուստաֆաևը պատմել է ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի սերտ համագործակցության և դրա հետագա զարգացման հեռանկարների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս