ԱԳՆ. Ադրբեջանի կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել Ֆարիդ Սաֆարլիի իրավունքների պաշտպանության համար
  ԱԳՆ.  Ադրբեջանի կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել Ֆարիդ Սաֆարլիի իրավունքների պաշտպանության համար
10:07     17 01 2024    
Մարտի 4-ին Իրանում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլիի ձերբակալությունից և նրա դեմ դատարանի որոշումից հետո՝ Ֆ.Սաֆարլիի մայրը մտահոգություն է հայտնել որդու վիճակի վերաբերյալ և դիմել Ադրբեջանի պետական կառույցներին օգնության համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, մեկնաբանելով այս մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆարիդ Սաֆարլիի մասին տեղեկություն ստանալու պահից՝ արտաքին գործերի նախարարությունը և Թավրիզում մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը փուլ առ փուլ աշխատանքներ են իրականացրել՝ նրա ճակատագիրը ճշտելու, Իրանի կողմից հարցը պարզաբանելու, քաղաքացու դատական-դատավարական իրավունքները պաշտպանելու և նրան փաստաբանով ապահովելու համար։

«2023 թվականի հուլիսի 19-ի դատավարության ընթացքում Սաֆարլիին առաջադրված լրտեսության մեղադրանքը փոխարինվել է «լրտեսություն կատարելու մտադրության» մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման։

Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները բանտում պարբերաբար հանդիպում են Ֆարիդ Սաֆարլիի հետ։ Բացի այդ, Ֆարիդ Սաֆարլին հնարավորություն ունի հեռախոսային կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ֆարիդ Սաֆարլիի իրավունքները և շահերը պաշտպանելու համար»,- նշել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս