Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հյուրերին ներկայացվել է ճեպազրույց՝ Պաշտպանության ազգային համալսարանի պատմության, կրթական համակարգի և գիտական գործունեության վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են՝ ռազմական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում՝ այս ուղղությամբ առաջիկա աշխատանքների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Այնուհետև պատվիրակությունն այցելել է՝ Պաշտպանության ազգային համալսարանում գործող Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոն։ Հյուրերը տեղեկացվել են ինստիտուտի և կենտրոնի հիմնական գործունեության ու հնարավորությունների մասին։
Վերջում կայացել է՝ նվերների փոխադարձ հանձնման արարողութուն, հիշատակի համար լուսանկարվել են: