Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
13:34     14 01 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին՝ Հյուսիսային Իրաքում հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում Թուրքիայի ԶՈՒ-ի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱԳՆ X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Մեզ խորապես վշտացրել է՝ «Պենչե-Քիլիթ» հակաահաբեկչական գործողության անցկացման շրջանում թուրք զինվորների զոհվելու և վիրավորվելու մասին լուրը։ Խորին ցավակցություն ենք հայտնում եղբայրական Թուրքիային և նահատակների ընտանիքներին։ Թող Ամենազորը հանգստություն տա հերոսաբար զոհված թուրք զինվորների հոգիներին»,- նշվում է գրառման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Թուրքիա  


Լրահոս