ԱԳՆ. Երկրից դուրս քվեարկություն կազմակերպելու համար 37 երկրներում ստեղծվել է 49 ընտրատեղամաս
 ԱԳՆ.  Երկրից դուրս քվեարկություն կազմակերպելու համար 37 երկրներում ստեղծվել է 49 ընտրատեղամաս
10:14     13 01 2024    
Արտաքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում՝ երկրից դուրս բնակվող կամ արտասահման երկարաժամկետ գործուղման մեջ գտնվող ԱՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսությունները պատրաստել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել՝ երկրից դուրս բնակվող կամ արտասահման երկարատև գործուղումների մեջ գտնվող ընտրողների ցուցակները։

Նշենք, որ ԱՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկությունն անցկացվելու է դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում, որտեղ գրանցված ընտրողների թիվը գերազանցում է 50 հոգին։ Երկրից դուրս քվեարկություն կազմակերպելու համար ԿԸՀ ներկայացված տվյալների հիման վրա 37 երկրներում ստեղծվել է 49 ընտրատեղամաս։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ