Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նշելով, որ մի քանի երկրներից արդեն ստացել ենք համագործակցության առաջարկներ, երկրի ղեկավարն ընդգծել է. «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, և դա մեզ համար մեծ փորձ կլինի։ Որովհետև կարծում եմ, որ սա գլոբալ միջոցառում է, աշխարհում թիվ մեկ միջազգային համաժողովը, այդ թվում՝ համաշխարհային հանրության ուշադրության տեսանկյունից, ավելի հեղինակավոր է, քան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան»։