Ադրբեջանի նախագահը բացահայտել է արտահերթ ընտրությունների անցկացման հիմնական գործոնները
  Ադրբեջանի նախագահը բացահայտել է արտահերթ ընտրությունների անցկացման հիմնական գործոնները
13:02     11 01 2024    
Պետության ղեկավար Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում բացահայտել է այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորել են փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ դա, առաջին հերթին, պայմանավորված է սեպտեմբերյան իրադարձություններից հետո նոր դարաշրջանի մեկնարկով։

Նա ընդգծել է, որ երկրորդ պատճառը կապված է այն բանի կարևորության հետ, որ անկախության շրջանում երկրի ողջ տարածքում անցկացվելիք առաջին ընտրությունները լինեն նախագահական։

Անդրադառնալով մեկ այլ պատճառի՝ երկրի ղեկավարն ասել է. «Լրանում է նախագահի պաշտոնում իմ գործունեության 20-ամյակը: Եվ սա նույնպես որոշակի ժամանակահատված է, և մենք պետք է սա ընդունենք որպես որոշակի արդյունք։ 20 տարի անց նախագահական ընտրությունների անցկացումը, բնականաբար, կամփոփի այս ժամանակագրական շրջանը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս