Իրանը կրկին հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին իր աջակցության մասին
 Իրանը կրկին հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին իր աջակցության մասին
13:17     04 01 2024    
Իրանը մեկ անգամ ևս հայտարարում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին իր աջակցության մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քենանին։

Նրա խոսքով, դա հատկապես ընդգծվել է՝ Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի Հայաստան կատարած այցի ժամանակ։

Քենանին հավելել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու այս խաղաղ գործընթացի զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս