Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ռեպորտրաժում, մասնավորապես նշվում է երաժշտական գործիքի՝ թառի և երաժշտության ուսուցիչ Մազահիր Վերդիևի մասին, ով թառ է նվագել դեռ մինչև այն ժամանակը, երբ նրան ստիպել են 1990-ական թվականներին՝ Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լքել Ջաբրայիլը:
«Ցավոք սրտի, մենք ստիպված եղանք թողնել մեր ողջ ունեցվածքը՝ չնայած մեր ապրած բոլոր դժվարություններին։ Մեզանից յուրաքանչյուրը հույս ունի շուտով վերադառնալ Ջաբրայիլ: Անգամ 30 տարի անց մենք ցանկանում ենք վերակառուցել մեր կյանքը այնտեղ։ Անհամբեր սպասում եմ, որ հնարավորություն կունենամ շարունակել թառ նվագել, սովորեցնել երեխաներին և օգնել նրանց՝ ծանոթանալ այս հրաշալի արվեստին»,- ասել է Մազահիր Վերդիևը:
Ղարաբաղ վերադառնալու ցանկություն է հայտնել նաև երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Մուսա Սամեդովը։
«Մենք դժվարությամբ էինք ծայրը ծայրին հասցնում, բայց ես երբեք չեմ հրաժարվել այս արվեստից: Շատ կարևոր է, որ պահպանվեն մեր հին երաժշտական ավանդույթներն ու գործիքները։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ մենք կվերադառնանք տուն և կշարունակենք այս գործը»,- ասել է Մուսա Սամեդովը։
Ռեպորտաժում ասվում է նաև այն մասին, որ «Ադրբեջանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ ձեզ կասի, որ նա կապված է Ղարաբաղի հետ, հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց նվիրվում են արվեստին։ Նրանք այն անվանում են երկրի մշակութային կենտրոն։ Նրանք ասում են, որ այդ հողում կա մի բան, որը հանդիսանում է լավագույն տուն երաժշտական տաղանդների համար: