Ի.Ալիևը՝ Ադրբեջանի և Լատվիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին
 Ի.Ալիևը՝ Ադրբեջանի և Լատվիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին
14:20     18 11 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին Լատվիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ադրբեջանա-լատվիական հարաբերություններն ունեն բարի ավանդույթներ։ Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը և միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ լավ հնարավորություններ են ստեղծում տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման համար։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների շահերից ելնելով՝ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և մեր համագործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործերում, իսկ Լատվիայի ժողովրդին՝ մշտական խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան   Լատվիա  


Լրահոս