Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Ադրբեջան-ԱՄՆ ուղեղային կենտրոնների առաջին ֆորումում իր ելույթում։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ստեղծել՝ խաղաղության, տնտեսական համագործակցության և անվտանգության միասնական հարթակ։
Շաֆիևի խոսքով՝ Ադրբեջանի և ԱՄՆ փորձագիտական համայնքների միջև ներկայիս հանդիպումը՝ առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որը կարևոր հնարավորություն է ընձեռում քննարկելու տարածաշրջանային առանցքային հարցերը։
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահը ընդգծել է՝ վստահության վերականգնման և տարածաշրջանի հասարակությունների միջև հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը։ Նա հույս է հայտնել, որ փորձագիտական երկխոսությունը կօգնի հիմք ստեղծել կայուն խաղաղության համար։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական ուղեղային համայնքին օգտակար կլինի ուղեղային կենտրոնների աշխատանքի ամերիկյան փորձը և ամերիկացի փորձագետներին հրավիրել է՝ փոխանակվելու առաջարկություններով և համատեղ հետազոտություններ անցկացնելու։