Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել պետական ​​սահմանին
 Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել պետական ​​սահմանին
18:33     28 12 2023    
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-յն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարվա արդյունքներին նվիրված ճեպազրույցում։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։ Նման առաջարկ է արել Ադրբեջանը։

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ հանդիպել են սահմանին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս