Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Բանակցություններ են ընթանում Հայաստանի օկուպացման տակ գտնվող 8 գյուղերի վերաբերյալ
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Բանակցություններ են ընթանում Հայաստանի օկուպացման տակ գտնվող 8 գյուղերի վերաբերյալ
18:17     28 12 2023    
Բանակցություններ են ընթանում Հայաստանի օկուպացման տակ գտնվող 8 գյուղերի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանն այս հարցում որոշակի պահանջներ ունի. «Խոսքը կոնկրետ բնակավայրերի մասին է։ Ոչ ոք կասկած չունի այն մասին, թե ում են պատկանում այս բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»։

Նախարարն ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը բավականին կոնկրետ և տեխնիկական հարց է. «Սահմանների հարցը պետք է լուծվի որպես սահմանազատման գործընթացի բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանը շահագրգռված է խաղաղ խնդրի շուտափույթ լուծմամբ. Բայց սահմանազատման հարցը կարող է ավելի երկար տևել»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս