Ռաիմկուլովա. Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է
 Ռաիմկուլովա.  Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է
09:52     28 12 2023    
Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Աքթոթը Ռաիմկուլովան՝ Բաքվում Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Ռաիմկուլովան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հիմնադրամի ստեղծման նախաձեռնության համար և շնորհավորել ադրբեջանական ժողովրդին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիակատար վերականգնման կապակցությամբ։

«Կուզենայի նաև շնորհավորել ողջ թյուրքական աշխարհին այնպիսի նշանակալից տարեթվերի կապակցությամբ, ինչպիսիք են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ Եվ, իհարկե, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ադրբեջանական ժողովրդին Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ։ Ղարաբաղն Ադրբեջան է: Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է»,- ասել է Ռաիմկուլովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հաղթանակ  


Լրահոս