Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Կուզենայի հատուկ նշել Ձեր մշտական ուշադրությունը ռուս-ադրբեջանական բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերին։ Համաձայն ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումների՝ շարունակաբար զարգանում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, կյանքի են կոչվում համատեղ խոստումնալից նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, նավաշինության և լոգիստիկայի ոլորտներում։ Ընդլայնվում են միջտարածաշրջանային կապերն ու գործարար շփումները։
Համոզված եմ, որ գործնական համագործակցության հետագա խորացումը և տարբեր ոլորտներում փոխշահավետ նոր նախաձեռնությունների առաջմղումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության շահերին։
Մեծ ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում և Բաքվում Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումները։ Ուրախ կլինեմ շարունակել մեր անկեղծ շփումը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։
Zinvor.info