Ադրբեջանի ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկել միջազգային դիտորդներին
Ադրբեջանի ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկել միջազգային դիտորդներին
12:59     20 12 2023    
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրավերներ է ուղարկել՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների միջազգային դիտորդներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների հետ հանդիպմանը։

Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԿԸՀ  


Լրահոս