Բաքուն և Երևանը ևս մեկ քայլ են արել դեպի խաղաղություն
|
|
Ադրբեջանը հաստատել է՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը:
|
Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Կանոնակարգի լրիվ տեքստը.
1. Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև հանդիպումների և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կարգը։
1.1. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ:
1.2. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների աշխատանքային լեզուներն են հանդիսանում ռուսերենը կամ անգլերենը:
1.3. Նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումները անցկացվում են Հանձնաժողովների նախագահների ղեկավարությամբ:
1.4. Հանձնաժողովների նախագահների համաձայնությամբ՝ նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումները, որպես կանոն հերթականությամբ անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում, կամ երրորդ երկրների տարածքում, կամ տեսա-կոնֆերանսի ձևաչափով։
1.5. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների օրակարգերը, պատվիրակությունների ցանկը (բացառությամբ Հանձնաժողովների անդամների) և նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման արձանագրային հարցերը որոշվում են Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ:
1.6. Պատվիրակությունների կազմում մասնակցող օտարերկրյա փորձագետները կարող են հանդես գալ միայն այն Հանձնաժողովի անունից, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված են նրանք:
1.7. Հանձնաժողովների համաձայնեցմամբ և համատեղ հարցումով, երրորդ կողմերը կարող են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ժամանակ:
1.8. Այն դեպքերում, երբ նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումները անցկացվում են՝ Հանձնաժողովների կողմից ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները դրանց անցկացման համար, այդ թվում նաև ապահովում և երաշխավորում է՝ ժամանող պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունը:
1.9. Նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումներն անցկացվում են դռնփակ, եթե Հանձնաժողովների նախագահներն այլ բան չեն պայմանավորվել։
1.10. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ընթացքի և արդյունքների մասին ցանկացած տեղեկատվություն, ներառյալ աշխատանքային և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերը և նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների արձանագրությունները՝ կարող են փոխանցվել երրորդ կողմին միայն Հանձնաժողովների նախագահների միջև նախօրոք համաձայնեցման դեպքում:
2. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով արձանագրությունների կազմման կարգը։
2.1. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների հիման վրա կազմվում է երկու բնօրինակով գրավոր արձանագրություն՝ ռուսերեն կամ ըստ համաձայնեցման՝ անգլերեն լեզուներով։
2.2. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովների երկու նախագահների կողմից։
2.3. Հանձնաժողովների կողմից ներկայացված՝ պետությունների պաշտոնյաները ձեռնպահ են մնում նախագահների կողմից ստորագրված արձանագրություններին հրապարակային, պաշտոնական հղումներ անելուց, եթե արձանագրության վրա դրված է «գաղտնի է» գրիֆ:
3. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով՝ զանգվածային լրատվական միջոցների (այսուհետ` ԶԼՄ) համար հաղորդագրությունների հրապարակման կարգը։
3.1. Որպես կանոն, նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների հիման վրա կազմվում և հրապարակվում են ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը հաստատվում են Հանձնաժողովների նախագահների կողմից:
3.2. ԶԼՄ-ների համար համաձայնեցված հաղորդագրությունների տեքստերը Հանձնաժողովները հրապարակում են միաժամանակ։
3.3. Բացառությամբ 2.3 պարագրաֆում նախատեսված դեպքերի, Հանձնաժողովների կողմից ներկայացված՝ պետությունների պաշտոնյաների կողմից հանդիպումների և համատեղ աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին ցանկացած պաշտոնական հղում պետք է սահմանափակվեն բառացիորեն ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրության բովանդակությամբ։
3.4. Հանձնաժողովների կողմից ներկայացված՝ պետությունների պաշտոնյաների կողմից նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով ԶԼՄ-ների համար հղորդագրությունների բառացի բովանդակությունից դուրս որևէ պաշտոնական հղումներ, ինչպես նաև դրանց մեկնաբանություններ չեն թույլատրվում և անվավեր են ճանաչվում :
3.5. Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ ԶԼՄ-ների համար Հանձնաժողովի հաղորդագրությունների բովանդակությունը՝ փոխադարձ որոշված հարցերի վերաբերյալ կարող է տարբեր լինել:
3.6. Եթե Հանձնաժողովները համաձայնության չեն գալիս ԶԼՄ-ների հաղորդագրության բովանդակության շուրջ, ապա փոխադարձ համաձայնությամբ՝ Հանձնաժողովները հրապարակում են՝ միայն նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման փաստի արձանագրումով սահմանափակող տեղեկատվություն։ Այս դեպքում Հանձնաժողովի կողմից ներկայացված մեկ պետության պաշտոնյաներն իրավունք չունեն իրենց հրապարակային հայտարարություններում շոշափել՝ Հանձնաժողովի կողմից ներկայացված մեկ այլ պետության որևէ պայմանավորվածությունները, ազդարարումները, հայտարարությունները, ելույթները և դատողությունները նիստերիերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ժամանակ:
3.7. Սույն Կանոնակարգերը հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: Սույն Կանոնակարգի դրույթների մեկնաբանման հարցում անհամաձայնության դեպքում՝ կօգտագործվի պաշտոնապես համաձայնեցված և միմյանց փոխանցված ռուսերեն լեզվով տեքստը:
Նշենք, որ կողմերը հերթական անգամ պայմանավորվում են առանց միջնորդների, ինչը հանդիսանում է նրա ցուցանիշը, որ Բաքուն և Երևանը ի վիճակի են երկխոսություն և բանակցություններ վարել երկկողմ ձևաչափով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին կայացել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այն անցել է առանց երրորդ կողմերի միջնորդության։
Իսկ դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և Հայաստանի վարչապետի աշխատակազմը տարածել են համատեղ հայտարարություն, որը նույնպես հնարավոր է դարձել առանց միջնորդների։
Ինչն, անտարակույս՝ ապագա խաղաղությանը նպատակաուղված դրական քայլ է։
ARMENIA.AZ
Հեշթեգներ.
Բաքու
Երևան