Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք խրախուսում ենք այդ քայլը: Մենք քննարկումներ ենք անցկացրել երկու կառավարությունների հետ, Միացյալ Նահանգները ողջունում է գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը և հաղորդում է, որ քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն ձգտել դրան»,- ասել է նա: