Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Climatechangenews կայքին հաստատել են երկու աղբյուրներ։
Արևելյան Եվրոպայի մի խումբ երկրներ ընտրել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ հաջորդ տարի կլիմայական COP29-ի բանակցություններն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուլղարիան հանել էր ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 29-րդ համաժողովն անցկացնելու իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի:
Նաև հինգշաբթի օրը Բաքուն և Երևանը պայմանավորվել են աջակցել միմյանց որոշ միջազգային հարթակներում: Համատեղ հայտարարության մեջ Հայաստանը նշել է, որ կաջակցի COP29 գագաթնաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին:
Համաժողովն անցկացվում է ռոտացիոն կարգով ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային խմբերի կողմից, որին հաջորդ տարի կմասնակցի Արևելյան Եվրոպան։
Zinvor.info