Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա
  Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա
09:54     30 06 2025    
Հունիսի 30-ին Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՆԳՆ, գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկանության Աղդամի շրջանի բաժնի աշխատակիցը վնասվածքներ է ստացել օկուպացիայից ազատագրված Փափրավենդ գյուղում՝ պայթելով հակահետևակային ականի վրա։

Տուժածի ոտնաթաթը անդամահատել են։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ական