Միացյալ Թագավորությունն աջակցում է կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Լեո Դոքերթի
 Միացյալ Թագավորությունն աջակցում է կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Լեո Դոքերթի
12:41     09 12 2023    
Մեծ Բրիտանիան աջակցում է կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գործերի գծով պետնախարար Լեո Դոքերթին։

«Մեզ շատ է ոգևորում Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու իրենց մտադրությունները։ Ինչպես ես ընդգծել եմ այս երկրներ իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և կայուն խաղաղության հասնելու նրանց ջանքերին», - ասվում է հրապարակման մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս