Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դե եթե նրանք ուզում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ուրեմն եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը։ Իսկ Հայաստանում ադրբեջանցիները շատ ավելի շատ են եղել, քան Ադրբեջանում հայերը՝ շուրջ 300 հազար մարդ։ Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա պետք է փոխադարձ լինի։ Կամ մենք ներառում ենք այս երկու հարցերը ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների և անվտանգության մասին, այդ թվում՝ ոչ միայն հայերի Ադրբեջան վերադարձի իրավունքը, այլ նաև ադրբեջանցիների՝ Հայաստան: Կարևոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են երեսուն տարի առաջ, իսկ հայերը որոշեցին հեռանալ երկու ամիս առաջ։ Բանն այն է, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում մենք մեր հաշտության պայմանագրում այդ հարցը չենք մեկնաբանում։ Առայժմ Հայաստանից հստակ պարզաբանում չենք ստացել այս հարցի վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի կամ օգտագործել նույն ձևակերպումը երկու ազգային փոքրամասնությունների համար, կամ էլ ընդհանրապես չներառել այդ հարցը, ապա խաղաղությունը հասանելի է։ Որովհետև սա էր Հայաստանի համար հիմնական խոչընդոտը մեզ հետ բանակցությունների ընթացքում։ Այնպես որ, մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Եվ, անկեղծ ասած, իրերի տրամաբանության համաձայն, ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info