Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողի մշտական բնակարան է տրամադրվել
 Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողի մշտական բնակարան է տրամադրվել
09:04     09 12 2023    
Դեկտեմբերի 8-ին ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում վիճակահանություն է տեղի ունեցել՝ կապված զինծառայողներին մշտական բնակարան տրամադրելու հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հայրենիքի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակը։ Հնչել է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը։

Միջոցառմանը մասնակցել են զինծառայողների ընտանիքի անդամները, նախարարության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս