Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դրանց պետք է ավելացվի ևս 26 նույն տեսակի ավտոմեքենա, որոնք ներկայումս գտնվում են արտադրության փուլում։
Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM2 200 ռադարների պատվեր է ստորագրել, և բանակցություններ են ընթանում՝ MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ասել էր, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ երեք GM 200 ռադարների վաճառքի և «Միստրալ» զենիթահրթիռային հրթիռների ապագա մատակարարումների մասին համաձայնագրի միջոցով։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու ջանքերին։
Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել՝ Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին և փոխըմբռնման հուշագիր՝ ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։
Zinvor.info