Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով, ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ, իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ողջ ժողովրդի փոխանցում եմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Հավատում եմ, որ Ադրբեջանի և Լաոսի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը մեր համատեղ ջանքերով կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների։
Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, Ձեր բարեկամ ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարեկեցություն»։
Zinvor.info