Քաղաքագետ Լուկյանով. Հայաստանը քաղաքական բոյկոտ է հայտարարել Ռուսաստանին
  Քաղաքագետ Լուկյանով.  Հայաստանը քաղաքական բոյկոտ է հայտարարել Ռուսաստանին
17:37     30 11 2023    
«Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում քաղաքական մեծ ազդեցություն կա բոլոր ոլորտներում։ Ի վերջո, հարաբերությունների այն խորությունը, որ առկա է երկու երկրների միջև շատ ոլորտներում, ձևավորվել է հարաբերություններում քաղաքական վստահության պայմաններում։ Բնականաբար, երբ այդ վստահությունը խախտվում է, երբ հարաբերություններում լուրջ քաղաքական խնդիրներ են առաջանում, դրանք տարածվում են մնացած բոլոր ոլորտներում»։

Ինչպես հայտնում է Zinvor.info, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ արտոնություններ է ստացել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ գազի արտոնյալ գներով։

«Երկկողմ խնդիրները չեն կարող չազդել հարաբերությունների վրա այս առումներով, քանի որ քաղաքական հարաբերությունները որոշիչ են։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում առաջացան մի շարք լուրջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, հնարավոր է կոշտ հռետորաբանության համար, որպեսզի Հայաստանը ստանա Արևմուտքի համակրանքը։ Իսկ Ռուսաստանը, հաշվի առնելով քաղաքական բոյկոտը, որը կա Հայաստանի կողմից, ըստ էության, որևէ կերպ լուրջ չի արձագանքում՝ փորձելով սպասել հետագա զարգացումներին ու գլոբալ խնդիրների լուծումներին»,- հայտարարել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս