Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանցի սակրավորները մասնակցում են ականազերծմանը
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանցի սակրավորները մասնակցում են ականազերծմանը
11:21     30 11 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցցանցում գրառում է արել՝ նվիրված Ադրբեջանի տարածքների ականազերծմանը մասնակցող կին սակրավորներին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-n՝ հղում անելով նախագահի օգնականի X-ի էջին:

«Ադրբեջանցի խիզախ կին սակրավորները, պոտենցիալ վտանգի տակ դնելով իրենց ֆիզիկական անվտանգությունը՝ մասնակցում են Ադրբեջանի տարածքների ականազերծման գործողություններին՝ մարդկային կյանքեր փրկելու, «մահվան սերմերը» արմատախիլ անելու և այդ հողերը երեխաների, ընտանիքների և համայնքների համար անվտանգ դարձնելու նպատակով»,- գրել է Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս