Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը
 Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը
18:27     29 11 2023    
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։

Ինչպես գրում է Շալվա Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրադարձությունները։

«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Խոսեցինք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման կարևորության մասին. Ես նշել եմ, որ Վրաստանը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։ Մենք կենտրոնացել ենք՝ Միջին միջանցքի աճող կարևորության և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին՝ Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս