Քաղաքագետ Հովհաննիսյան. Փաշինյանը Հայաստանը դրեց Ռուսաստանի և Արևմուտքի բախման կենտրոնում
  Քաղաքագետ Հովհաննիսյան.  Փաշինյանը Հայաստանը դրեց Ռուսաստանի և Արևմուտքի բախման կենտրոնում
17:15     29 11 2023    
«Կան արտաքին խոշոր խաղացողներ՝ Ռուսաստանն ու Արևմուտքը։ Նիկոլին (Փաշինյան-Խմբ.) հաջողվեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կենտրոնում, և մենք, անկասկած, կքաղենք դրա պտուղները»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Facebook-ի իր էջում գրել է՝ այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չունի 21-րդ դարում աշխատելու գաղափարներ և գործիքներ: Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկանում, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը ռուսական քաղաքականությունն է, իր համար շատ դժվար կլինի արդյունավետ որոշումներ կայացնել։

Արևմուտքի խնդիրն է՝ արձանագրել Հայաստանում հակառուսական տրամադրությունների գագաթնակետը և փորձել այն նյութականացնել։

Հայաստանում հակառուսական տրամադրությունները կապիտալացնելու համար անհրաժեշտ են նոր քաղաքական իրողություններ, նոր որակի կամ կազմի ուժ, ինչին էլ ձգտելու է Արևմուտքը։ Պետք է մի բան հասկանանք՝ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա պարզապես կարևոր բանի հասնելու միջոց է»,- գրում է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս