ՄՄ-ում քննարկվում է զինծառայօղների կենսաթոշակային ապահովման նախագիծը
 ՄՄ-ում քննարկվում է զինծառայօղների կենսաթոշակային ապահովման նախագիծը
16:06     29 11 2023    
Միլլի Մեջլիսի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է՝ «Զինծառայողների կարգավիճակի մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» դրույթի հաստատման», «Աշխատանքային կենսաթոշակների մասին» և «Զինապարտության ու զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նախագիծը ներկայացնում է՝ Աշխատանքի և սոցիալական քաղաքականության, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական կոմիտեների անդամ Արզու Նագիևը։

Նա ասել է, որ օրինագիծը նախատեսում է փոփոխություններ՝ կենսաթոշակային իրավունքում, զինծառայողների կրթության իրավունքում և ծառայություն անցնելու ժամկետներում։

Ադրբեջանի տարածքում գործող բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման բացակայության պատճառով և Ադրբեջանի զինված ուժերը պրոֆեսիոնալ ու կրթված զինծառայողներով համալրելու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԱՀ «Զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում»: Ըստ փոփոխության՝ զինծառայողները կկարողանան սովորել քաղաքացիական ուսումնական հաստատություններում՝ գործադիր իշխանության համապատասխան մարմնի պաշտոնական թույլտվությամբ։

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է՝ ավելացնել կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ նվազագույն զինվորական ստաժը՝ 20-ից դարձնել 25 օրացուցային տարի։ Օրինագիծը նպատակաուղղված է նրան, որպեսզի զինվորականների փորձը, որոնց պետությունը ժամանակ և ռեսուրսներ է ծախսել վերապատրաստման համար, կարող է օգտագործվել ավելի երկար ժամանակահատվածում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս  


Լրահոս