Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի վերջին հայտարարությունները։
Քաղաքագետը խոստովանում է, որ Վաշինգտոնի հրապարակային քննադատությունը Բաքվի հասցեին ուղղված է նաև՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորմանը։ ԱՄՆ-ն իր համար ստեղծում է Հայաստանի շահերի ինչ-որ պաշտպանի կերպար։ Իր հերթին, Ադրբեջանն օգտագործում է դա Հայաստանին վարկաբեկելու համար իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի աչքում։ Այս «արատավոր շրջանից» դուրս գալու և երկու ուժային կենտրոնների բախման ասպարեզ չհանդիսանալու համար Հայաստանի իշխանությունները ոչ հմտություն ունեն, ոչ կամք, վստահ է փորձագետը։
Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանի իշխանությունները դադարել են սուբյեկտ լինել միջազգային ասպարեզում, և նրանց գործողությունները զուտ իրավիճակային բնույթ են կրում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք որոշակի փուլում կօգտվեն Հայաստանից, հետո կորոշեն, թե ինչ անել նրա հետ։
Zinvor.info