ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել են ԱԳՆ
 ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել են ԱԳՆ
16:44     28 11 2023    
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հանդիպումների ժամանակ նշվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը, այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացնում է անօրինական ֆինանսական գործարքներ, և այդ գործունեությամբ զբաղվում են նաև այդ երկրների դեսպանատները։ ԱԳՆ-ն լուրջ բողոք է հայտնել դրա դեմ։

Նշվել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ապօրինի միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք՝ AbzasMedia-ի գործունեությունը ֆինանսավորելու համար։

Ընդգծվել է, որ միջազգային պրակտիկայի և «Լրատվամիջոցների մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի համաձայն՝ չի թույլատրվում տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետական կառույցների կողմից։ Նշվել է, որ մեր երկրի տարածքում դեսպանությունների և նրանց պատկանող կազմակերպությունների գործողությունները նույնպես հանդիսանւոմ են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։

Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է այս գործողությունները, որոնք հակասում են մեր երկրի օրենսդրությանը և ուղղված են ներքին գործերին միջամտելուն։ Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել ազգային օրենսդրությանը համապատասխան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա   ԱԳՆ  


Լրահոս