Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Ընտրությունները անցկացվել են՝ Հաագայի կոնվենցիայի զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 16-րդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-2-ը։
Վեց երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, մրցել են չորս թափուր տեղի համար։ Մրցակցային ընտրություններից հետո Ադրբեջանը ստացել է ձայների մեծամասնությունը առաջին փուլում։
Նշենք, որ այս կոմիտեն ստեղծվել է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունն ապահովելու, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկրորդ արձանագրության պահանջների կատարումը վերահսկելու և այս ոլորտում պետություններին տեխնիկական, իրավական և ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերելու նպատակով։