Ռաֆիև. Ադրբեջանը COP29-ի փորձով կկիսվի Թուրքիայի հետ
  Ռաֆիև.  Ադրբեջանը COP29-ի փորձով կկիսվի Թուրքիայի հետ
14:26     02 12 2025    
Թուրքիան մոտ ապագայում նախատեսում է հյուրընկալել ադրբեջանական պատվիրակություն՝ COP29-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ձեռք բերված փորձը ուսումնասիրելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար և COP29-ի գլխավոր բանակցող Յալչըն Ռաֆիևը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ COP31-ի Ադրբեջանից հետո Թուրքիայում անցկացումը կբարձրացնի՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կլիմայական հատցերի նկատմամբ ուշադրությունը։

«Մենք արդեն մեր աջակցությունն ենք հայտնել Թուրքիային։ Թուրքական կողմը նույնպես հետաքրքրված է համագործակցությամբ, և շուտով նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության այցը այդ երկիր», - նշել է Ռաֆիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռաֆիև   Ադրբեջան   COP29