Բաքվում կքննարկեն իսլամական աշխարհում արհեստական ​​բանականության ինդեքսի մշակումը
 Բաքվում կքննարկեն իսլամական աշխարհում արհեստական ​​բանականության ինդեքսի մշակումը
10:16     02 12 2025    
Դեկտեմբերի 8-9-ը Բաքվում Հեյդար Ալիևի կենտրոնում՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի և գիտության ու կրթության նախարարության կազմակերպչական աջակցությամբ, ինչպես նաև ISESCO-ի հետ համագործակցությամ՝ «Արհեստական ինտելեկտի ինդեքսի մշակումը իսլամական աշխարհում» թեմայով միջազգային համաժողով կանցկացվի։

Zinvor.info-յի փոխանցմամբ, միջոցառմանը կմասնակցեն՝ ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մոհամմեդ Ալ Մալիկը և Համդան բին Ռաշիդ Ալ Մաքթումի հիմնադրամի գերագույն նախագահ Շեյխ Ռաշիդ բին Համդան բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

Բաքվի համաժողովում առաջին անգամ կներկայացվի նաև՝ «Արհեստական բանականության ինդեքսը իսլամական աշխարհում» փաստաթուղթը, որը պատրաստվել է արհեստական բանականության զարգացման միտումների գիտական գնահատման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ISESCO