Արևմտյան Ադրբեջանի համայնք. Փաշինյանը ամեն ինչ չափում է իր արշինով
  Արևմտյան Ադրբեջանի համայնք.  Փաշինյանը ամեն ինչ չափում է իր արշինով
15:14     25 11 2023    
Նոյեմբերի 24-ին պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձեց խախտել մեր վերադարձի իրավունքը։ Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու պահանջը Փաշինյանը գնահատեց որպես պատերազմի նախապատրաստում: Հայաստանի վարչապետը, մի երկրի, որը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները Ղարաբաղում հայերի իրավունքները պաշտպանելու պատրվակով, ամեն ինչ չափում է իր արշինով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։

«Ի տարբերություն Հայաստանի, որը վարում է մոնոէթնիկ քաղաքականություն, ադրբեջանական պետությունը և հասարակությունը էթնիկ բազմազանությունը համարում են բարձրագույն արժեք։ Հայաստանի կառավարությունը պետք է վերջ տա էթնիկ բացառիկության ռասիստական քաղաքականությանը, հարգի համակեցության և էթնիկ բազմազանության արժեքները և պայմաններ ստեղծի այնտեղից վտարված ադրբեջանցիների Հայաստան անվանգ և արժանապատիվ վերադարձի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Փաշինյան  


Լրահոս