Փաշինյանը դժգոհել է «Խաղաղության խաչմերուկին» Բաքվի արձագանքից
 Փաշինյանը դժգոհել է «Խաղաղության խաչմերուկին» Բաքվի արձագանքից
10:09     25 11 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում սառն են դիմավորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում բոլոր հարևանների հետ (Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա), հաղորդում է News.am-ը։

Նրա խոսքով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով, իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգությունը։

«Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն էր, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների նախագիծն իրականացնում են Իրանի հետ։ Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,- ասել է Փաշինյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս