AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում, ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում։
Երկրի ղեկավարը նշել է, որ սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ 9 քաղաք և 8 ավան։ «Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց հայրենի հողերը: Մինչև 2026 թվականի վերջը իրենց տներ կվերադառնան 140 հազար նախկին ներքին տեղահանվածներ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info