Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
«Ավելին, Հայաստանը նույնիսկ փչացրեց հարաբերությունները իր բնական դաշնակից Իրանի հետ, փոխարենը Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեցավ Իրանի հետ։ Արևմուտքում մտածում են՝ զրո Իրան, փոքրիկ Ռուսաստան։ Տարածաշրջանում վակուումը կարող է լրացնել Թուրքիան՝ Իրանից և Ռուսաստանից հետո։ Հայաստանի կառավարությունը Հայաստանը տանում է հենց այս ճանապարհով, և այս հարցում ունի Արևմուտքի աջակցությունը։
Հայաստանը քննադատում է Ռուսաստանին, աջակցություն է ստանում Արևմուտքից, որը կկորցնի, եթե դադարի քննադատել։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աջակցությանը, ապա այստեղ ստիպված եմ հիշել՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խոսքերը. ռազմական գործողությունների դեպքում մենք կլքենք մարտական գործողությունների վայրերը, եթե դրանք շարունակվեն, մենք պետք է հեռանանք պետությունից»,- ասել է Մելքոնյանը։
Zinvor.info