Իլհամ Ալիև. Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության հետ կապերին
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության հետ կապերին
13:05     23 11 2023    
Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ կապերին և հանդիսանում է կազմակերպության շրջանակներում բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման կողմնակիցը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացվող՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների աշխատանքի նախարարների V համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ընդգծելով, որ 2009 թվականին իսլամական մշակույթի մայրաքաղաք հռչակված Բաքուն դարձել է՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ոլորտային նախարարների բազմաթիվ հանդիպումների վայր, պետության ղեկավարը նշել է. «Այսօրվա համաժողովը նույնպես մեծ նշանակություն ունի՝ աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների համատեղ ջանքերի ավելացման տեսանկյունից»:

Ուշադրության է ներկայացվել, որ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ակտիվ անդամ Ադրբեջանը՝ մշտապես աջակցում է կազմակերպության ջանքերին՝ ուղղված աշխարհում իսլամական համերաշխության ամրապնդմանը։ «Համաշխարհային ճգնաժամերի, մարդկության առջև ծառացած նոր փորձությունների ու դժվարությունների և համատարած իսլամաֆոբիայի դարաշրջանում՝ չափազանց կարևոր է, որ մահմեդական երկրները փոխադարձ աջակցություն ցուցաբերեն միմյանց և ամրապնդեն իսլամական միասնությունը»,- նշել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս