Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում է նախատեսվում
  Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում է նախատեսվում
11:01     23 11 2023    
Նոյեմբերի 29-ին և 30-ին հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է հանդիպում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովի ձևաչափով։

Դիվանագիտական աղբյուրներից Zinvor.info-յին հասած տեղեկությունների համաձայն՝ համապատասխան պայմանավորվածությունները հաստատել են երկու կողմերը։

Այն, որ երկու երկրները փորձում են ինքնուրույն, առանց միջնորդների լուծել սահմանազատման հարցերը, անկասկած դրական նշան է։

Ավելի վաղ, սահմանազատման հանձնաժողովը երկու անգամ նիստ է անցկացրել, վերջինը՝ այս տարվա հուլիսին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս