Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ուզբեկստանի ղեկավարը Բաքվում կմասնակցի՝ Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) առաջին գագաթնաժողովին։
Միջոցառման օրակարգում ընդգրկված են՝ Նախագծի շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնման, տարածաշրջանային նախագծերին աջակցելու վստահության հիմնադրամի ստեղծման, տրանսպորտային միջանցքների թվայնացման ճանապարհային քարտեզի ընդունման, բիզնես նախաձեռնությունների խթանման և այլ հարցեր։
Այս օրերին Բաքվում անցկացվում են՝ SPECA-ի մի շարք գործարար միջոցառումներ, այդ թվում՝ տնտեսական ֆորում և Կենտրոնական Ասիայի երկրների արդյունաբերական ներուժի ցուցահանդես։