Ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը. Նախագահ
 Ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը.  Նախագահ
14:41     21 05 2021    
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկման ենթակա չէ»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ, գրում է Zinvor.info կայքը:

«Մենք համագործակցության առաջարկ ենք արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է»,- հավելել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս