Զախարովա. ՌԴ-ին չի զարմացացնում Հարավային Կովկասում Փարիզի գործողություններին Բաքվի բացասական արձագանքը
  Զախարովա.  ՌԴ-ին չի զարմացացնում Հարավային Կովկասում Փարիզի գործողություններին Բաքվի բացասական արձագանքը
09:25     23 11 2023    
Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման գոտու վերածելու Ֆրանսիայի և արևմտյան այլ միջնորդների փորձերը՝ արդարացիորեն բացասական արձագանք են առաջացնում տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում Հայաստանին նոր պատերազմի հրահելու մեջ։

«Մեզ բոլորովին չի զարմացնում Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի գործողություններին նման կոշտ գնահատականը»,- նշել է դիվանագետը։ «Կարծում եմ, որ և Բաքվում և մի և շարք այլ կետերում բավականին հոգնել են Փարիզի աներեսությունից, որն անհաջող փորձում է վերականգնել իր քաղաքական հեղինակությունը Հարավային Կովկասում, որը բավականին խարխլված է աշխարհի այլ մասերում և այլ մայրցամաքներում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս